Անցած տարվա ապրիլի 3-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով սպանվեցին Թալիշի բնակիչներ Վալերա Խալափյանն ու նրա կինը` Ռազմելան: Հակառակորդը կտրել էր նրանց ականջները, գնդակահարել նաեւ Վալերա Խալափյանի մորը` 1924թ. ծնված Մարուսյա Խալափյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թալիշ համայնքի բնակիչ Մարտիրոս Վարդանյանը պատմեց, որ ինքն առաջինն է եղել, որը դեպքից հետո Խալափյանների տուն էր մտել եւ տեսել, թե ինչպես են ադրբեջանցիները սպանել ընտանիքին:
Մարտիրոս Վարդանյանի խոսքով՝ գիշերը Խալափյանների ընտանիքի բոլոր անդամները տանն են եղել` նա, իր վեց երեխաները, տարեց ծնողները, տատիկը, որը անկողնային հիվանդ էր:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Ենոքյան