ՖՈՏՈ. Իրեր, որոնք ի սկզբանե այլ նշանակություն են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն իր ունի իր նշանակությունը: Բայց դրանցից շատերն ի սկզբանե ունեին այլ տեսք և նույնիսկ այլ նպատակների համար էին օգտագործվում: Խորհուրդ ենք տալիս միանալ փոքրիկ հետազոտության, որը բացահայտում է մեզ ծանոթ իրերի սկզբնական նշանակությունը:

Սև զգեստ

Մինչ նախորդ դարի 20-ական թվականները սև հագուստ սովորաբար կրում էին կանայք և տղամարդիկ, որպեսզի սուգ արտահայտեին , և կրում էին դա տարվա մեջ ամենաքիչը 2 անգամ: Սակայն 1926 թվականին Կոկո Շանել ստեղծեց հայտնի սև զգեստը:

Կարաոկե

Ճապոնացի Դայսուկե Ինոուէն, ով ռոք խմբի թմբկահար էր, սրճարանում նվագում էր այցելուների համար: Մի անգամ նա չկարողացավ գալ և գործընկերներին տվեց իր սկավառակը` իր մասի ձայնագրությունով: Իսկ 1971 թվականին նա հնարեց մի սարք, որը երգը հնչեցնում էր առանց բառերի: Երաժիշտները հանգստանում էին, իսկ հանդիսականներն էլ մեծ սիրով երգում:

Կոկա-կոլա

ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի վետերան Ջոն Պեմբերտոնը ստեղծել էր ընկույզի և կոլայի տերևների թուրմ: Նա այդ խորհուրդը տվեց զինվորականների նյարդային համակարգի բուժման համար: Այնուհետև սկսեց ոչ ալկոհոլային խմիչքի արտադրություն, սակայն հետո վաճառեց իր ակցիաները: Իսկ նոր սեփականատերերը սկսեցին «Կոկա-կոլա»-ի արտադրություն` կոկայի տերևներով:

Վազքուղի

Վազքուղին ստեղծել է Վիլյամ Կյուբիտը 1871 թվականին` կալանավորվածների ուղղման համար:

Կպչուն թղթեր

Սպենսեր Սիլվերը ստեղծեց դիմացկուն սոսինձ: Սակայն սոսինձն այնքան էլ ամուր չստացվեց, այդ պատճառով իրերը հեշտությամբ պոկվում էին: Այդ ժամանակ նրա գործընկեր Արթուր Ֆրայը նրա հետ մեկտեղ ստեղծեց կպչուն ժապավենները:

Բարձրակրունկներ

Հին Եգիպտոսում բարձրակրունկն ազնվականության չափանիշ էր համարվում: Ընդ որում դա կրում էին և կանայք, և տղամարդիկ: Հետագայում այն ավելի լայն տարածում ստացավ:

Քնելու բարձ

Հին ժամանակներում բարձերն օգտագործվում էին միջատներից պաշտպանվելու համար: Իսկ հին Չինաստանում կարծում էին, որ փափուկ փարձերն օգուտ չեն բերում, իսկ կոշտերն ուժ են պարգևում և պաշտպանում սատանաներից:

Վազելին

19-րդ դարի կեսերին նավթագործները մշտապես պայքարում էին մոմանման նյութերի դեմ, որոնք կուտակվում են պոմպային խողովակներում: Ապա հետազոտություն կատարելով, պարզել են, որ այն պարունակում է շատ օգտակար տարրեր:

Թեյ

1994 թվականին Թոմաս Սալիվանը, ով թեյ էր վաճառում տարբեր վայրերում, որոշեց թեյն ավելի օգտակար վաճառել` մետաքսե պայուսակներում:

Վիա Գրա

Pfizer ընկերությունն աշխատում էր սրտային հիվանդությունների դեմ դեղեր արտադրելու համար: Սակայն որոշ ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ այս ոլորտում նոր դեղն անօգուտ է:




Լրահոս