Ինչպես պատրաստել համեղ լահմաջո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես պատրաստել համեղ լահմաջո:

Բաղադրությունը:

1 կգ ալյուր,
400 գ. մածուն,
1 կգ ոչխարի միս,
50 գ. գլուխ սոխ,
150 գ. լոլիկ,
30 գ. կանաչ պղպեղ,
200 գ. խառը կանաչի,
աղ, սև պղպեղ, սխտոր:

Պատրաստման եղանակները:

Ալյուրը մաղել բուրգի նման, մեջտեղում փոս անել, որտեղ լցնել տաք ջրով բացած մածուն և աղ, լավ խառնել, պինդ խմոր հունցել, ոչ մեծ ∙նդերի բաժանել և թողնել, որ բարձրանա: Խճողակ պատրաստելու համար ոչխարի փափուկ միսը աղալ մսաղացով, ավելացնել մանր կտրատած գլուխ սոխ, կանաչի, ծեծած սխտոր, լոլիկ կամ տոմատ, սև պղպեղ, մանր կտրատած կանաչ պղպեղ և աղ: Խմորի գնդերը գրտնակել 3 մմ հաստությամբ, վրան բարակ շերտով դնել խճողակ և թխել
լավ տաքացած ջեռոցի մեջ: Մատուցել տաք վիճակում:




Լրահոս