ՖՈՏՈ. Որ իրերը պետք է անմիջապես դեն նետել տանից. որոնք են բարեկեցություն կամ անհաջողություն բերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր տանը կարող եք տեսնել շատ իրեր` նոր, հին, նվիրած, գնված կամ ժառանգություն ստացած: Դրանցից մի քանիսն օգտագործվում է ձևավորման նպատակով, իսկ ոմանք էլ ունեն ֆունկցիոնալ նշանակություն: Ամեն դեպքում, որոշ նախապաշարմունքների համաձայն` բոլորն ունեն էներգետիկա և տարբեր կերպ են ազդում տան մթնոլորտի վրա:

Սկսենք դրականից և ներկայացնենք, թե որ իրերն են ցանկալի ունենալ տանը: Ասում են, որ այդ իրերը հաջողություն են բերում, բարեկեցություն, դրական մտքեր և առողջություն: Ծաղկող բույսերը տանտերերից հանում են բացասական էներգիան: Սակայն դա միայն այն դեպքում, եթե տանտերերը խնամում և հոգ են տանում ծաղիկների մասին:

Կենդանու մորթի

Շատ մարդկանց պատերին փակցված կենդանու մորթիները վախ են պատճառում: Սակայն դրանք շատ լավ էներգետիկա են պատճառում, պաշտպանում են ունեցվածքն ու ավելացնում:

Չորացրած ծաղիկներ

Միգուցե դուք զարմացած եք, քանի որ շատերն այլ կարծիք են արտահայտում: Չորացրած ծաղիկները նպաստում են հարստությանը, առողջությանը և հարմարավետությանը: Դրանք չեզոքացնում են բացասական էներգետիկան:

Նկարազարդ բարձեր

Դրանք համարվում են ամուսնական սիրո թալիսման: Եթե բարձերի վրա ծաղիկներ են, ապա դա կպահպանի առողջությունը, եթե կենդանիների կամ մարդկանց նկարներ են, ապա կպաշտպանի վտանգներից, իսկ եթե որևէ պատկեր է, ապա հաջողակ լինելուն է նպաստում:

Սակայն կան նաև իրեր, որոնք բացասական էներգետիկա են թողնում: Ըստ նախապաշարմունքների` պետք չէ դրանք պահել, նույնիսկ եթե դրանց հետ կապված դրական հիշողություններ կան:

Հողաթափեր

Խոսքը հին հողաթափերի կամ էլ նորերի մասին չէ, այլ` պատռվածի: Դրանք բացասական էներգետիկա են տալիս: Եթե հողաթափերը պատռվել են, ապա դրանք պետք է դեն նետել:

Բարձրացող բույսեր

Բույսերը, որոնք տարածվում են առաստաղով, չեն կարող լինել տան ներսում: Դրանք բազմաթիվ հիվանդությունների հիմք են հանդիսանում:

Պալմա

Նվիրած պալման երբեք տուն մի բերեք: Այն կարող եք ինքներդ գնել:

Թերություններով սպասք

Որքան էլ ձեզ սպասքը դուր գա, եթե դրանք վնասված են, պետք է դեն նետել: Ափսեն ընտանիքն է խորհրդանշում:

Հավատալ կամ չհավատալ նշված խորհուրդներին, ձեր իրավունքն է: Սակայն ամեն դեպքում յուրաքանչյուր իր ունի իր պատմությունը, այդ պատճառով ուշադիր եղեք մարդկանց էմոցիաներին այն դեպքում, երբ նրանք ձեզ նվիրում են այդ իրերը:




Լրահոս