
ՀՀ-ում շրջանառության մեջ են դրվելու 2000 դրամանոց թղթադրամներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանն ասաց, որ թղթադրամների հումքը լինելու է հիբրիդային:
«Թե երբ շրջանառության մեջ կդրվի թղթադրամը, կախված է Կենտրոնական բանկի խորհրդի որոշումից: Երբ Կենտրոնական բանկի խորհուրդը վերջնական որոշում կայացնի եւ հաստատի այն, արդեն հստակ կլինեն թղթադրամի շրջանառության հետ կապված բոլոր ժամկետները»,- ասաց նա: