ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտٳթյան շփման գծٳմ մոնիտորինգի անցկացումը համարում է կողմերի միջև վստահության ամրապնդման կարևորագույն միջոցներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսս»-ը, այդ մասին պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի խոսնակ Հելեն Սպիտցերը:
«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը կողմերի հետ մանրակրկիտ նախապատրաստում և համաձայնեցնում է մոնիթորինգային զորավարժությունները: Դրանք անցկացվում են ռազմական փորձագետների օժանդակությամբ՝ բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով:
Նախապատրաստական փուլում անձնական ներկայացուցիչը հստակ սահմանում է տարածքը, որտեղ նա ցանկանում է իրականացնել մոնիթորինգ, ընտրում այն տեղանքը, որտեղից հնարավորություն է տրվում գնահատել իրավիճակը: Մոնիտորինգի վարժությունը համարվում է հաջողված, եթե անձնական ներկայացուցիչը և նրա թիմը կողմերի հետ կառավարում է համաձայնեցված տարածքը՝ վիզուալ կապի միջոցով:
Բացի այդ, անձնական ներկայացուցիչը և նրա թիմը տեղեկատվություն են ներկայացնում բրիֆինգի միջոցով: Մոնիտրինգի անցկացումը կարևոր է վստահության ամրապնդման առումով»,- ասել է Սպիտցերը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը մշտապես ուսումնասիրում է այլ ճանապարհներ՝ հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման բարձրացման նպատակով