
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների առջև, խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին ու ասել, թե այն հնարավոր է կարգավորել միայն բանակցությունների միջոցով։
«Միայն պայմանավորվել, այլ ուղի չկա: Զանազան ձևեր ստացած բանակցային գործընթացի երկարատև ժամանակահատվածում պայմամավորվածությունները բազմիցս մոտ են եղել, նույնիսկ պարզած ձեռքի հեռավորության վրա, բայց հետո գործում էր անվստահության ինչ-որ բնազդ՝ մեկ այս, մեկ մյուս կողմից, բայց աշխատանքը պետք է շարունակել»,- ասել է Լավրորվը: