«Հայկական ժամանակը» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Դոն Պիպոն (Արթուր Ասատրյան) իր դեմ սպանության նախապատրաստման գործով տուժող է ճանաչվել:
Մեզ հայտնի դարձավ, որ նա սույն քրեական գործի շրջանակներում կանչվել է ՀՀ քննչական կոմիտե և մանրամասն ցուցմունք տվել: Այսպիսով՝ Դոն Պիպոն չի ճանաչել իր դեմ սպանություն նախապատրաստելու մեջ մեղադրվող չորս անձանց:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության մասին և այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին։ Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կալանավորված երեք անձանցից երկուսը շինարար են, մեկը՝ խոհարար: Այս գործով հետախուզվում էր նաև Սոչիից ոմն Զորիկ, որը հայտնաբերվել և կալանավորվել է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: