
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Կապան քաղաքի` Ա. Մանուկյան փող. 1-ին նրբանցքի 1-ից- 5 համարների, Հ. Ավետիսյան թաղամասի անհատական տնատիրությունների, բազմաբնակարան շենքերի` բացառությամբ 1, 1ա համարների, թիվ 9 դպրոցի, թիվ 8 մանկապարտեզի, Մ. Պապյան թաղամասի անհատական տնատիրությունների, բազմաբնակարան շենքերի, թիվ 6 մանկապարտեզի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վեոլիա Ջուր ՓԲԸ