Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ «Մեծ քսանյակի» երկրների՝ Համբուրգում կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին «Իզվեստիա» թերթին պատմել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հանդիպման ամսաթիվը հայտնի չէ:
Պուտինը և Թրամփը մայիսի 2-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը հուլիսի 7-8-ին կայանալու է Համբուրգում: