
Իրանի խորհրդարանում հրաձգություն է տեղի ունեցել: Հրաձգության հետևանքով կան տուժածներ: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը Twitter-ի իր էջում: Խորհրդարանի շենքում շարունակվում է հրաձգությունը, մի քանի մարդ պատանդ է վերցված: ISNA-ի տվյալներով՝ չորս անհայտ զինյալներ մտել են խորհրդարանի շենք ու անկանոն կրակ բացել պահապանների վրա: Հարձակվողները մինչ այժմ վնասազերծված չեն: Գործակալությունը հայտնել Է երեք վիրավորների մասին:
Անվտանգության մեկ աշխատակից սպանել է: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Հոսեյն Նագավի Հոսեյնիի խոսքով՝ հարձակվողներից մեկը ձերբակալվել է: Ոստիկանական ուժերն այժմ ռումբ են վնասազերծում Իմամ Խոմեյնիի դամբարանում: Հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն: