Այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Ստեփանյանը, ով Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի տնօրենն էր: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աննա Ստեփանյանը Երեւանի ավագանու ընտրությունների օրը Երևանի ընտրատեղամասերից մեկում աշխատել է որպես Կրթություն եւ մշակույթ կազմակերպության դիտորդ: Ի դեպ, նորանշանակ պետը, Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամ Գրիշա Հայրապետովի եղբոր կինն է:
Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» նախաձեռնության խոսնակ Դանիել Իոաննիսյանը անմիջապես ընտրատեղամասից Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզել էր, որ Ա. Ստեփանյանի անունը գրանցված դիտորդների ցուցակում չի եղել, հետեւաբար նրա դիտորդական վկայականը կեղծ է եղել։ Ինչից հետո Աննա Ստեփանյանին դուրս էին հանել ընտրատեղամասից:
Այս ամենից ելնելով, կարելի է ենթադրել, որ Աննա Ստեփանյանը հանրակրթության վարչության պետի պաշտոնը ստանձնել է մեծ կապերի շնորհիվ:
Տեսանյութը` azatutyun.am-ի: