ArmLur.am-ը պարզեց, որ 2017 թվականի հունիսի 5-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է Հայաստանի հանրապետության վարչական դատարան` պահանջելով, որպեսզի դատարանը միջամտի եւ պարտավորեցնի ՀՀ արդարադատության նախարարությանը` վերացնելու 2017 մայիսի 17-ին ԱՆ աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից կայացված որոշումը:
Գործը Վերաքննիչ դատարանում ընդունվել է վարույթ, եւ այս գործով դատավոր է նշանակվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որ երկու գերատեսչությունները խնդիրը չեն կարողանում լուծել, արդյունքում ընկնում են դատարանի դռները: Ինչով կավարտվի երկու գերատեսչությունների կռիվը, կիմանանք առաջիկայում: