Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:

Այն ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք: Մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»։

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները:




Լրահոս