Մենք պարզապես կործանված ենք. ահազանգում է տնտեսագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանն ահազանգում է, որ Հայաստանից մեծ չափերի կապիտալի արտահոսք է սկսվել, ընդ որում` հեռանում է հիմնականում ռուսական կապիտալը:

«Ասում էին, թե ընտրությունները չեն խանգարի ներդրումներին, սակայն խանգարեցին, ինչը կանխատեսել էր: Մենք ունենք կապիտալի արտահոսք, զարմանալին այն է, որ կապիտալի արտահոսքի ամենամեծ բաժինը ընկնում է ՌԴ-ին, ինչը նշանակում է, որ ժամանակին ներդրումներ են արել, սակայն հիմա ներդրումից ստացած գումարները ստացել են և հեռացել: Չի բացառվում, որ ՀՀ-ում կապիտալ ունեցող անձիք էլ վաճառել են և վերջնականապես ՀՀ-ից դուրս եկել, այսինքն՝ հաշիվները մաքրել են երկրի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաչատրյանը:

Նա անդրադարձավ նաեւ այս տարի սպասվող սոցիալ-տնտեսական ցուցանիշներին: Խաչատրյանի պնդմամբ, թեև աշխարհում տնտեսական ցուցանիշները դրական են, միևնույն է, տնտեսական առումով ՀՀ-ում բարդ տարի է սպասում. «Համաշխարհային բանկն ասում է 1.2 տոկոս աճ, հետո 2.7 տնտեսական աճ, հետո 3.4 տոկոս, ինչն էլ ոգևորված ասում են մեր ղեկավարները: Եթե անգամ այս ցուցանիշներն իրականան, միևնույն է, մենք մնալու են նույն իրավիճակում, քանի որ եթե 7.5 տոկոսից բարձր աճ չունենք, ապա մենք պարզապես կործանված ենք, քանի որ խնդիրները խորանում են»:




Լրահոս