Մուրադ Մուրադյանի որդին ձերբակալվե՞լ է. պատգամավորը նրա հետ վերջին անգամ երկու օր առաջ է խոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին Սոչիում ձերբակալվել է:

ArmLur.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց Մուրադ Մուրադյանի հետ եւ հետաքրքրվեց` իր որդու ձերբակալման վերաբերյալ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ : «Սուտ են այդ տեղեկությունները: Զանգե′ք Սոչի, տեսեք` նման բան կա, գրեք: Ինքն իր գործերով է երկրից գնացել: Նման բան չկա»:

Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է խոսել որդու հետ, պատգամավորը պատասխանեց. «Երկու օր առաջ: Արտերկրում է ու իր գործերով է: Առաջին անգամը չէ, որ նման սուտ լուրեր են գրում»:




Լրահոս