«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին կրկին առաջարկվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, սակայն իր համաձայնությունը տալուց առաջ նա Սերժ Սարգսյանի առջեւ երկու նախապայման է դրել. առաջինը, որ Գլխավոր շտաբի ներկա պետ Յուրի Խաչատուրովը բանակում որեւէ պաշտոն, դեր կամ ազդեցություն չունենա եւ երկրորդ` Սերժ Սարգսյանը չմիջամտի իր կադրային քաղաքականությանը` նշանակում- ազատումներին: «Այդ ի՜նչ սուտ բաներ են: Ոչ մեկն էլ ինձ պաշտոն չի առաջարկել, եւ ոչ մի պայմաններ էլ մենք չենք դրել: Սուտ բաներ են Ձեզ ասում»,- «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ասաց Միքայել Հարությունյանը: Երբ հարցրեցինք` բացառու՞մ է, որ ապագայում իրեն կնշանակեն այդ պաշտոնում, ասաց. «Գիտեք ինչ, այդ հարցը Հարությունյանին միք տվեք, տվեք այն մարդուն, որը ինձ նշանակում է»: Որպես պրոֆեսիոնալ, իհարկե, Հարությունյանն այլ պատասխան չէր էլ կարող տալ, քանի որ դեռ վերջնական որոշում չկա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ