ՖՈՏՈ. Ինչ խնդիրների մասին են վկայում եղունգների կիսալուսինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե դուք նայեք ձեր եղունգներին, ապա սպիտակ կիսալուսիններ կտեսնեք: Կիսալուսինների գույնի, ձևի և չափի փոփոխությունը կարող է հուշել առկա հիվանդությունների մասին:  Դա տեսնելով կկարողանաք անհրաժեշտ հետևություններ անել և դիմել միջոցների:

Կիսալուսնի փոփոխություն մեկ եղունգի վրա

Ճկույթի վրայի կիսալուսինը, որպես կանոն, պետք է պրակտիկորեն աննկատ լինի կամ ընդհանրապես բացակայի: Այն կապված է երիկամի, ստամոքսի և սրտի աշխատանքի հետ: Կիսալուսնի չափի մեծացումը կարող է լինել ճնշման տատանման պատճառ:

Անանուն մատը պատասխանատու է վերարտադրողական և ավշային համակարգերի աշխատանքի համար:  Քիչ նկատելի կիսալուսինը կարող է վկայել նյութափոխանակության հետ կապված խնդիրների մասին:

Միջնամատը կապված է գլխի և սրտանոթային համակարգի աշխատանքի հետ: Կիսալուսնի բացակայությունը կարող է խոսել արյան անոթների և արյան ճնշման բարձրացման հետ:

Ցուցամատի վրայի կիսալուսինը կարող է շատ փոքրանալ աղիքի վատ աշխատանքի պատճառով:

Բութ մատը պատասխանատու է թոքերի և փայծաղի աշխատանքի համար: Այն բոլորից ամենանկատելին է: Կարող է նկատելի փոքրանալ մշտապես ծխողների կամ ճնշման հետ կապված խնդիրներ ունեցողների մոտ:

Շատ մեծ կիսալուսիններ

Կիսալուսինները մեծ են համարվում, եթե զբաղեցնում են ամբողջ եղունգի երրորդը մասը: Դրանք վկայում սրտանոթային համակարգի խնդիրների, սրտի աշխատանքի կանգի կամ ճնշման իջեցման մասին:  Հաճախ մեծ կիսալուսիններ կարող ենք տեսնել մարզիկների կամ այն մարդկանց մոտ, ում գործունեությունը կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ: Եթե մարդը չի զբաղվում սպորտով, ապա կիսալուսինների մեծացումը կարող է կապված լինել սթրեսի հետ:

Փոքր կիսալուսիններ

Փոքր կիսալուսինները վկայում են արյան շրջանառության խնդիրների և ցածր արյան ճնշման մասին: Այն կարող է լինել թույլ իմունային համակարգի, վատ նյութափոխանակության և օրգանիզմում B12 վիտամինի անբավարար լինելու մասին:

Գրեթե չեն երևում կիսալուսինները

Պետք չէ խուճապի մատնվել, եթե դուք ընդհանրապես կիսալուսիններ չհայտնաբերեք ձեր կամ ձեր երեխայի եղունգներին: Երեխաների դեպքում դրանք գրեթե աննկատ են և ի հայտ են գալիս ժամանակի ընթացքում: Իսկ որոշ մարդկանց մոտ դրանք ֆիզիոլոգիական յուրահատկությունների պատճառով կարող է ընդհանրապես չառաջանալ:

Կիսալուսինների գույների փոփոխություն

  • Մոխրագույն կիսալուսինները վկայում են հոգնածության, սննդի մարսման խնդիրների մասին:

  • Սպիտակ գույնը բնականն է: Կիսալուսինները պետք է լինեն մի քանի երանգ բաց:

  • Մանուշակագույնը վատ շրջանառվող արյան մասին է վկայում: Հաճախ կարող են առաջանալ գլխացավեր և գլխապտույտներ:

  • Վարդագույն (կարմիր) կիսալուսինները վկայում են ցածր ֆիզիկական ակտիվության մասին:

  • Սև կիսալուսինները շատ վատ ազդանշան է և հաճախ չեն հանդիպում:




Լրահոս