«Ելք» դաշինքի անդամների եւ Արթուր Այվազյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը փակուղի է մտել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր պետքէ տեղի ունենար Արթուր Այվազյանի եւ Ելք դաշինքի անդամների միջեւ առերեսում, սակայն այն կրկին չի կայացել:
Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը հայտնել էր, որ ուզում է իր եւ «Ելք» անդամների միջեւ առերեսումը տեսանկարահանվի, սակայն գործով քննիչը մերժել էր վերջինիս միջնորդությունը: Նկատենք, որ արդեն երկու ամսից ավել է, ինչ Արթուր Այվազյանը կալանքի տակ է, սակայն ինչպես ցույց է տալիս իրավիճակը, հարցաքննություններից բացի այլ քննչական գործողություններ չեն իրականացվել, ասել է, թե արդեն 4-րդ անգամ է` ինչ-ինչ հագամանքներում չի կայանում միջադեպի մասնակիցների միջեւ առերեսումը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում դրոշի շուրջ միջադեպ էր եղել, որից հետո գործադրվել էր զենք: Տեղի ունեցածից հետո կալանավորվեց Արթուր Այվազյանը, որը պնդում է, որ միջադեպը հրահրել են դաշինքի անդամները, իսկ ահա վերջիններս հակառակն են պնդում:
Քնար Մանուկյան