Սպիները նոր խաղալիք է, որն արդեն գրավել է գրասենյակները, դասասենյակները, համասալանները և նույնիսկ հասարակական տրանսպորտը: Այս նոր խաղալիքի հանդեպ հետաքրքրությունը համեմատելի է թերևս միայն տետրիս խաղի հետ: Ինչպես յուրաքանչյուր իրի դեպքում, այս խաղալիը ևս ունի շատ ընդդիմադիրներ, որոնք վստահեցնում են, թե այս խաղալիքը ոչ միայն անարդյունավետ է, այլ վտանգավոր:
Սպիները դա ոչ մեծ սիմետրիկ իր է, որի կենտրոնի կլորին հպվելը բերում է խաղալիքի գործողության և այն սկսում է շրջվել իր առանցքի շուրջը:
Սպիներները լինում են տարբեր գույնի և ձևի: Սակայն առավել հաճախ դրանք նման են եռանկյունաձև աստղի:
Հետազոտությունները ցույց են տվել, որ կրկնվող գործողություններն օգնում է կենտրոնանալ երեխաների, որոնք տառապում են անուշադրության սինդրոմով:
Բանն այն է, որ այս խաղալիքն այնպես է ստեղծված, որ իրոք հնարավոր է լինում ուշադրություն չդարձնել այլ բաների և կենտրոնանալ միայն պտտվող իրի վրա:
Եթե նայենք բուն սխեմային, ապա այն պլաստմասե կամ մետալե կտոր է: Գլխավոր առավելությունը կոմպակտ լինելն է, որի շնորհիվ խաղալիքը կարող եք վերցնել ձեզ հետ ամենուր:
Երեխաները մտածում են մրցելու հազարավոր հնարքներ ու տարբերակներ, իսկ հետո տեսանյութ նկարահանում և տեղադրում սոցցանցերում:
Սպիների գլխավոր ընդդիմախոսները դարձել են ուսուցիչները: Նրանք վստահեցնում են, որ աշակերտներն այնքան են տարվում պտտվելով, որ չեն կարողանում կենտրոնանալ դասերի վրա:
Բացի այդ ոչ բոլոր այդպիսի հնարքներն են լավ ավարտ ունենում: Օրինակ, Ավստրալիայից 11-ամյա տղան, իր մոր հավաստմամբ, կարող էր աչքից զրկվել, երբ փորձում էր հետագա հնարքն անել և բռնել խաղալիքը:
Բացի այդ, այս խաղալիքները կարող են երեխաների համար նաև մահացու վտանգավոր լինել: Այդ մասին պատմել է Տեխաս նահանգից Քելլի Ջոեկը, ում աղջիկը քիչ էր մնում մահանար, երբ սպիների փոքր բեկոր էր կուլ տվել: Մասնագետները վկայում են, որ սպիներները չպետք է օգտագործեն 8 տարեկանից փոքրերը: