Ինչպես հայտնի է`2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքը եւ հողի հարկի 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատող ՀՀ կառավարության համապատասխան որոշումը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել է կառավարություն եւ առաջարկել հաստատել այն կազմակերպությունների ցանկը, որոնք ազատվելու են անշարժ գույքի հարկի 50 տոկոսից:
Այսպես, դրանք են. ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի, Նալբանդյանի, Երասխահունի փորձարարական բազան, Էջմիածնի, Ոսկեհատի փորձարարական տնտեսությունները, Արմավիրի մարզի Մերձավանի գոտիական փորձարարական կայանը, Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսություն , Լոռու մարզի Ստեփանավանի գոտիական փորձարարական կայանը, Սպիտակի հակաէռոզիոն հենակետը, Արարատի մարզի Դարակերտի փորձարարական տնտեսությունը, «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՓԲԸ-ն, Կոտայքի մարզի Բալահովտի ուսումնափորձարարական տնտեսությունը, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ն: