
Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը անցած տարվա ընթացքում 29 մլն 702 հազար դրամով բնակարան է գնել: Նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն 90 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ մամուլի խոսնակը հայտարարագրել է իր ստացած վարկը`20 մլն դրամի չափով եւ ստացած 20 հազար դոլարի չափով նվիրատվությունը:
Նկատենք, որ որ խոսքը այն պաշտոնյայի մասին է, ով լրագրողների հետ հազվագյուտ է խոսում եւ զլանում է պատասխանել նրանց զանգերին: Չենք խոսում այն մասին, որ որպես խոսնակ նախագահի անունից արած հայտարարությունները կարելի է ձեռքի մատների վրա հաշվել: Հիշեցնենք մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանին, որ ինքը աշխատավարձ ստանում է մեր`հարկատուներիս հաշվին: