ArmLur.am-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացրին, որ Արմավիրի մարզպետարանը համագործակցում է իրենց հետ: Նրանք գույքագրում են գյուղացիների կրած վնասները: Վնասների վերաբերյալ տվյալներն առաջիկայում ՏԿՆ կներկայացնի ՀՀ կառավարությանը, ինչից հետո էլ պարզ կդառնա կառավարությունը կփոխհատուցի գյուղացիներին, թե ոչ:
Հիշեցնենք, որ երեկվա ուժգին քամու, ամպրոպի հետևանքով ՀՀ Արմավիրի մարզի մի քանի գյուղեր մեծ վնասներ են կրել: