ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու ՀՅԴ-ական պատգամավորը բողոքեց «գործ տալու» դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նորընտիր պատգամավորներից ՀՅԴ խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանի ելույթը դարձել է քննարկումների հիմնական թեմա: Խոսելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծի մասին, նա հայտարարել էր. «Այսօր բոլորս հայ ենք եւ եվրոպական արժեքները մեր արժեքներին չեն համապատասխանում: Իմ կարծիքով, ազդարարի ինստիտուտը հայերիս հարիր չէ, երեկ որ կարդում էի, միտքս եկավ, որ սա գործ տալու ինստիտուտ է, եկեք բոլորս բոլորիս դեմ գործ տանք, եկեք գնանք աշխատանքի, իրար աչքերի չնայենք, որ չվախենանք, որ հանկարծ գործ կտան»:

ArmLur.am-ը փորձեց պարզել` ո՞վ է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը: Եւ այսպես, նա անկուսակցական է, ծնվել է 1983 թվականին, Էջմիածնում: Ունի իրավաբանական կրթություն: Մինչեւ պատգամավոր դառնալը աշխատել է ՎՊ իրավաբանական վարչությունում, իսկ 2014թ.-ից եղել է «Մոնոլիտ գործարան» ԲԲԸ գործադիր տնօրենը: Իսկ «Մոնոլիտ գործարան» ԲԲԸ նախագահը նրա հայրն է` Կարապետ Կարապետյանը:

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ նախորդ տարի այս գործարանը պետության հանդեպ հարկային պարտավորություններ է ունեցել` ավելի քան 896 հազար դրամի սահմաններում: Այդ կապակցությամբ ՊԵԿ-ում վարույթ է հարուցվել, եւ 2016թ. դեկտեմբերին կայացվել է որոշում` գործարանից 338 հազար դրամ գումարը գանձելու մասին, նախազգուշացնելով, որ կամովին չվճարելու դեպքում իրենք կդիմեն ԴԱՀԿ:

Հավանաբար, իրենց գործարանի հետ կապված պատմություններն են պատճառ դարձել, որ ՀՅԴ խմբակցության պատգամավորը նման «հայեցի» ելույթ ունենար` բողոքելով «գործ տալու դեմ»:




Լրահոս