
Հունիսի 7-ին Երևանում Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև տեղի ունեցան խորհրդակցություններ՝ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Դավիթ Դոնդուայի մակարդակով:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, նախանշվեցին փոխգործակցության խորացման ու ամրապնդման հեռանկարները և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա աշնանը երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև կազմակերպել քաղաքական խորհրդակցություններ և դելիմիտացիային վերաբերող հարցերի շուրջ քննարկումներ: