
Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեն Ադրբեջանի առաջ կոնկրետ հանձնարարականներ է ներկայացրել, որոնց չկատարման պարագայում հարևան պետությունը կարող է զրկվել ձայնի իրավունքից, հնարավոր է նաև, որ դադարեցվի իր անդամակցությունը Կոմիտեին:
Որոշումը կայացվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի առաջարկով: «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի հետ զրույցում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հայտնել է, որ Կոմիտեն որոշում է կայացրել սկսել ընթացակարգը: