
shamshyan.com-ը գրում է. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը, որտեղ քննվում էր Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանի խափանման միջոց կալանավորման հարցը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Ս. Շհոյանի նկատմամբ:
Դատավոր Ռուբեն Բունիաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Ս. Շհոյանը դատարանից տեղափոխվեց Արդարադատության նախարարության թիվ 1 քննչական մեկուսարան»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: