Հունիսի 1-ի կեսօրին Խաղաղապահ զորքերի մայրաքաղաքային գնդի տարածքում ինքնասպանություն գործած 36-ամյա ենթասպա Մելիք Խաչատրյանը, «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն, մի քանի հազար դոլարի պարտք է ունեցել։
Պահեստապետն ինքնասպանությունից առաջ մի քանի էջից բաղկացած ծավալուն նամակ է գրել հարազատներին՝ տեղեկացնելով, որ վարկ է ունեցել, բացի դա, մի քանի ֆիզիկական անձանց՝ մի քանի հազար դոլարի պարտք, որ չի կարողացել մարել։
«Էլ չեմ կարողանում պարտքը փակել, չեմ դիմանում»,- գրել է Մելիք Խաչատրյանը։
Վերջինս պահեստում որևէ պակասորդ չի ունեցել։ Նա մի քանի օր նախապատրաստել է իր ինքնասպանությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: