«Հայկական վերածնունդ»-ի՝ ԱԺ չանցած անդամները պաշտոններ են ստանում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հայկական վերածնունդ» կուսակցության առաջատարները խորհրդարան չանցնելուց հետո անգործ չեն մնացել։ Արթուր Բաղդասարյանն իր հավատարիմ թիմակիցիներից ամեն մեկին մի պաշտոնի է տեղավորել իրեն պատկանող կամ իր ղեկավարության ներքո գտնվող հիմնարկներում։ Արդեն հայտնի է, որ Հեղինե Բիշարյանը նշանակվել է Բաղդասարյանի հիմնած Եվրոպական ակադեմիայի ռեկտոր:

Նշենք, որ դեռ 2014 թվականին Արթուր Բաղդասարյանը նշանակվել էր ՀԱՊԿ ակադեմիայի նախագահ, ապա թողել այդ պաշտոնը։ Ակադեմիան, ասում են, այս տարվա սեպտեմբերից պիտի սկսի գործել, և դրա ռեկտոր է նշանակվելու Մհեր Շահգելդյանը։ ՀՎԿ-ական մեկ այլ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ մի քանի օր է՝ նշանակվել է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գործարանի գլխավոր տնօրեն»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս