Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի 22 շենքի բնակիչ՝ 21-ամյա Ջանիկ Մարգարյանն իր վարած BMW մակնիշի 45 FG 045 համարանիշի ավտոմեքենայով Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի մեջ։
shamshyan.com –ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակիչ, 23-ամյա Արևիկ Գևորգյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: