
ՀՀ կառավարության որոշմամբ Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետի պաշտոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին և նշեց. «Մաղթում ենք արդյունավետ աշխատանք: Ունենալով տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում աշխատանքի փորձ, առօրյայում շփվելով կառավարման այն մշակույթի և կանոնների հետ, որոնք ցանկանում ենք կիրառել մարզպետարաններում՝ հույս ունենք, որ շատ արագ այնտեղ կկանոնակարգեք աշխատանքները»:
Մինչ այս Խաչատրյանը զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:
Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվել էր Հովսեփ Սիմոնյանը: