
Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության ութ տուրից հետո միջազգային վարպետ Արման Միքայելյանը վեց միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչների մեջ սա լավագույն արդյունքն է:
Արման Փաշիկյանը, Վահե Բաղդասարյանը եւ Սերգեյ Մովսեսյանը 5.5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 37-րդ, 41-րդ եւ 50-րդ տեղերը:
Մայրցամաքի առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան: