
Վարչապետը հանձնարարել է պարզեցնել սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունը: Սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցման և կատարելագործման վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Ներկայումս Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման համար առավել բարենպաստ շրջան է: Սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, պարզ է դարձել, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման և բացթողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը՝ ոչ արդյունավետ: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար ամբողջությամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը»:
Մանրամասները՝ տեսանյութում: