
Անդրադառնալով թեթև արդյունաբերության ոլորտին լրացուցիչ արտոնությունների տրամադրմանը` վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նշել է. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ մեր կողմից հայտարարված Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես, տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության ոլորտների զարգացմանն ուղղված պետական գործուն աջակցության անհրաժեշտության հարցին։ Կառավարությունը պետք է իր գործողությունների արդյունքում նպաստի լուրջ ներուժ ունեցող նշված ձեռնարկատիրական ոլորտների զարգացմանը և հատկապես նոր աշխատատեղերի ստեղծմանը»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: