
«Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու անդամները հունիսի 7-ին տեղի ունեցած կուսակցության ղեկավար մարմնի՝ ժողովի առջեւ ստանձնեցին պարտավորություն հանդես գալ Երեւանի ավագանիում «Երկիր Ծիրանի» կուսակցության անունից որպես ավագանու անդամներ՝ իրականացնելով կուսակցության ծրագրով ամրագրված դրույթները:
Կուսակցության Ժողովի որոշման համաձայն՝ հունիսի 9-ին, ժամը 10:30-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը կանցկացնի իր առաջին նիստը, որը տեղի կունենա Արգիշտի փող. 1 հասցեում, Երեւանի քաղաքապետարանի դիմաց: