ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գյալման Չակորի դաջվածն ա մեր վրա. իրանց հետ ո՞նց լեզու գտնեմ». Սոթքում լարված իրադրություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ այսօր խորհրդարանը քննարկում էր առաջին ընթերցմամբ ընդունում համայնքների խոշորացումը ենթադրող նախագիծը, դրան զուգահեռ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում գյուղացիները բողոքում են այդ նույն ծրագրի դեմ: Բանն այն է, որ Սոթքի բնակիչները չեն ցանկանում, որ Մեծ Մասրիկը միանա համայնքին: Նրանք ցանկանում են, որ Սոթքը լինի խոշորացված համայնքի կենտրոնը:

Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե որոշել է չխառնվել գյուղացիների բողոքին և մեկնաբանեց, թե ինչու են գյուղացիները դեմ Մեծ Մասրիկին միանալուն:

ArmLur.am-ը զրուցեց նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ, ով նկատեց, որ համայնքների խոշորացման մասին քննարկումներ եղել են, որոնց ժամանակ նաև առաջարկներ են ստացվել, սակայն, ի վերջո, օրենքը ստացել է այնպիսի տեսք, ինչպեսին այսօր ընդունվել է խորհրդարանում:

Չնայած օրենքն արդեն խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է, սակայն նկատենք, որ փոփոխություններ կարող են կատարվել: Թե ինչ ընթացք կստանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան
Գեղարքունիք, Սոթք




Լրահոս