Այս օրերին շատ է քննարկվում հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման հարցը, նշվում է, որ նոր կառույցը շատ ավելի հստակ լծակներ է ունենալու, ավելի մեծ լիազորություններ եւ կարողանալու է կոռուպցիայի դեմ պայքարում բեկումնային արդյունքների հասնել: Անշուշտ, ակնհայտ է, որ համակարգային կոռուպցիայի մեջ թաթախված երկրում որեւէ մարմին չի կարող հեղափոխական արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում:
Առավել եւս, եթե չկա անկախ դատական համակարգ, որն էլ, ի վերջո, նման ցանկացած մարմնի կատարած աշխատանքի իրավական գնահատականը տվող վերջնական ինստանցիան է:
Եվ այս առումով նոր մարմնի ստեղծման հետ կապված լավատեսական ակնկալիքների տեղ առանձնապես չկա՝ չնայած առաջարկի հեղինակ, Աժ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի հավաստիացումներին:
Ուշագրավ է, որ լրագրողների հետ զրույցում այդ մասին բավականին հստակ ասաց նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ նկատելով, որ հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծումը չի երաշխավորում դրա արդյունավետությունը:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: