Ժողովրդական երգիչ Ռուբեն Սասունցին նախորդ ձայնասկավառակից մեկ տարի հետո պատրաստվում է անակնկալ մատուցել իր երկրպագուներին: Իսկ թե ինչով էր զբաղված երգիչն այս մեկ տարվա ընթացքում և ինչ նոր երգեր տեղ կգտնեն ձայնասկավառակում, նա ներկայացրեց ArmLur.am-ի հետ զրույցում:
Երգչի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների` այժմ հետաքրքրությունը երիտասարդ երգերի նկատմամբ մեծացել է: Ըստ նրա՝ մեր սերունդն այս շրջանում տեսել է արցախյան պատերազմ, և հայրենասիրությունն ավելի շատ է սերմանվել:
Ռուբեն Սասունցին հյուրախաղերով հաճախ արտերկրում հանդես գալով` տարբերություն չի տեսնում Հայաստանի և արտերկրի հանդիսատեսի միջև: Նրա կարծիքով, հայրենասիրությունը բնակավայրի հետ կապ չունի:
Թեպետ բազմաթիվ առաջարկներին, Ռուբենը երբեք չի մտածել ոճային փոփոխության մասին և որոշել է երդվյալ մնալ իր համար ազգային դարձած ոճում:
Իսկ նրա առաջիկա ծրագրերի մեջ առանձնացնում է ազգային-հայրենասիրական երգի-պարի դպրոց հիմնելը:
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան