Որտեղից է գալիս Տրանսպորտի տեսչության նորանշանակ պետը, և ինչ սպասել նրանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտի տեսչության նորանշանակ պետ է Անդրանիկ Ասծատրյանը, ով փոխարինեց Արման Միրիջանյանին, պարզվում է, բավականին «գունեղ» ճանապարհ է անցել:

Սույն պաշտոնյան, ով պետք է կատարի վարչապետի հանձնարարականներն ու հրահանգները, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն է եկել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարությունից:

Իսկ այստեղ է հայտնվել ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Այսպես, Անդրանիկ Ասծատրյանը երկար ճանապարհ է անցել ՀՀ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ: Ըստ որոշ տեղեկությունների` Ասծատրյանը զբաղեցրել է ՔԿ վարչության օպերատիվ գծով բաժնի պետի պաշտոնը և «բարեհաջող» տապալել է կալանավայրերի ռեֆորմները:

Իսկ թե ինչպիսի գործունեություն կծավալի նա ՏԿՏՏՆ-ում, դժվար չէ պատկերացնել` հաշվի առնելով նախկին փորձն ու թողած հետքերը:




Լրահոս