Արդեն հայտնել ենք, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում այսօր կախվելու միջոցով կին է ինքնասպան եղել: ArmLur.am-ի հետ զրույցուն Նոր Արմավիրի գյուղապետ Արթուր Ավետիսյանը հայտնեց, որ ինքնասպան եղած կինն ուներ երկու մանկահասակ երեխա`տղա և աղջիկ:
«Տղան չորս տարեկան է, աղջիկը` 11 ամսական: Ամուսինը զինվորական է` պայմանագրային զինծառայող: Ամուսինը տանը չի եղել, ծառայության մեջ էր: Հայտնաբերել է երեխան` չորս տարեկան, երբ կրթարանից եկել է տուն, դարպասը փակ է եկել, բացել, տեսել է այդպես»,- նշեց նա:
Գյուղապետը նշեց, թե շատ նորմալ ընտանիք են: «Խելոք, լավ, երիտասարդ ընտանիք: Ո′չ սկեսուր կա, ո′չ սկեսրայր. իրենք երկուսով իրար հետ են ապրել, վեց տարի է` ամուսնացած են: Նույնիսկ աղջկա հայրն է զարմացած` ինչու պետք է նման բան լինի»,- հավելեց նա: