Շուկայում մրցակցությունը շատ է սրվել. լավ բանկին լավ հաճախորդ է անհրաժեշտ, իսկ լավ հաճախորդին` լավ բանկ. Սարիբեկ Սուքիասյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է բանկային ոլորտում այժմ տիրող իրավիճակին: «Շուկայում մրցակցությունը շատ է սրվել:

Պայքար է գնում յուրաքանչյուր հաճախորդի համար: Արդյունքում առավելություն են ձեռք բերում այն բանկերը, որոնք ավելի մատչելի ռեսուրսներ ունեն եւ ավելի ճկուն են ներկայիս մրցակցության պայմաններում: Իհարկե, հաջողությունն ուղեկցելու է նրանց, ովքեր արժեւորում են հաճախորդի դերը. լավ բանկին լավ հաճախորդ է անհրաժեշտ, իսկ լավ հաճախորդին` լավ բանկ ,- ասել է նա` հավելելով,- «Հայէկոնոմբանկի» հաջողությունները, կարծում եմ, պայմանավորված են մի շարք գործոններով: Մենք ավանդաբար առաջնորդվում ենք կորպորատիվ կառավարման հիմունքներով` խոշոր եւ փոքր բաժնետերերի իրավունքների հավասարությամբ եւ պաշտպանությամբ, գործունեության թափանցիկությամբ, շահագրգիռ անձանց մասնակցությամբ ընկերության կառավարմանը»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս