Գեղարքունիքի դատարանի նախագահն ու մեկ այլ դատավոր կալանավորվել են. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Ընդհանուր իրավա­սության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին կալանավորելու համաձայնություն է տվել, նրանք կալանավորվել են:

Հիշեցնենք, որ դատավորնե­րը կասկածվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, սակայն չէին ձերբակալվել: Մեր տեղեկություններով՝ Աղվան Պետրոսյանը, որը մի քանի օր հիվանդանոցում էր, երեկ դուրս է գրվել և միանգամից տեղափոխվել Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարան:

Մեզ հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ Արաբկիրի դատարանը հնարավորություն չի տվել ծանոթանալ գործի մեծածավալ նյութերին: «Մեզ հնարավորություն չտվեցին մեր պաշտպանությունը կառուցել, մեզ զրկեցին այդ հնարավորությունից: Մենք էլ միացանք մեր պաշտպանյալի լռելու իրավունքին: Դրանից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և 10 րոպե հե­տո հրապարակեց որոշումը: Ես նյութերին լիարժեք ծանոթ չէի, ինչի՞ց պաշտպանվեի: Ես չգիտեմ՝ էս հրատապությունն ո՞ւմ համար էր, ի՞նչ է նշանակում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս