ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ երեկոյան 21.00-ից մինչեւ կեսգիշեր հակառակորդի կողմից դեպի Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս, Ոսկեպար, Կոթի գյուղերի ուղղությամբ որոշակի ընդհատումներով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով նշված գյուղերի մի քանի բնակիչների տների տանիքները, դարպասները վնասվել են: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով, կրակոցների արդյունքում վնասվել են երկու բնակչի տների տանիքները, իսկ մի բնակչի տան դարպասին էր կպել:
Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին ստեղծվում է վնասները հաշվարկող հանձնաժողով` երեկվա կրակոցների արդյունքում առաջացած վնասները հաշվարկելու նպատակով:
«Գնալու են վնասները հաշվարկեն, ապա այն կներկայացնեն մարզպետարան`բնակիչներին փոխհատուցելու համար: Նախօրեին Կոթիում պատի էին կրակել: Այժմ մարդիկ գյուղապետին ցույց են տալիս վնասները»,- ներկայացրեց Նոյեմբերյանի քաղաքապետը, ապա փոխանցեց, որ այս պահին հայտնի չէ, թե որքան է կազմում բնակիչների կրած վնասների չափը: