
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր` ավագանու առաջին նիստի օրը, նախ քաղաքապետարանի մուտքի մոտ ելույթ ունեցավ, հայտարարեց, որ բոյկոտում են նիստը, այնուհետեւ ՀՀԿ գրությամբ կարմիր փուչիկներ պայթեցրին, Սերժ Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի լուսանկարներով ափսեներ կոտրեցին:
Քաղաքապետարանի շենք մուտք գործելուց հետո էլ Փոստանջյանը չգնաց նիստին: Նրա խմբակցության անդամները սկսեցին փնտրել իրենց աշխատասենյակները: Գտան, տեղավորվեցին: Փոստանջյանը հայտարարեց, որ քաղաքապետարանի շենքը գրավված է: