Երևանցիների համար հավասար հնարավորություններ դեռ չեն ստեղծվել, ավագանին շատ լուրջ գործ ունի այս ուղղությամբ անելու: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Ելք» դաշինքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
Նա նաև դժգոհեց այն հանգամանքից, որ ավագանու նիստի ժամանակ հանձնաժողովների ղեկավարների ՀՀԿ-ական բոլոր թեկնածուների կենսագրությունը բաժանված է, սակայն «Ելք»-ինը` ոչ: Բախշյանի խոսքով, դա ՀՀԿ-ի նախաձեռնությունն է եղել, սակայն վստահեցրեց, թե իրենք էլ կարող էին նախաձեռնությամբ հանդես գալ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: