ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ գնաճի ցուցանիշների հաշվարկն ի՞նչ կարգով է կատարվում: Ո՞վ է հաշվարկում այն:
Գարուշ Միրզոյան (32 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը:
Սպառողական շուկայի համար գների ինդեքս (ՍԳԻ) ԱՎԾ-ն հաշվարկում է ամսական պարբերականությամբ՝ դիտարկելով 470 ապրանքների եւ ծառայությունների գները ՀՀ 10 մարզերում եւ Երեւանում:
470 ապրանքների եւ ծառայությունների ցանկն ընտրվել է հասարակության շրջանում սպառողական ծախսերի վերաբերյալ հարցումների իրականացման արդյունքում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սպառողական շուկայում գնաճ երեւույթը չափելիս կիրառվում են մի քանի տեսակի ցուցանիշներ, որոնք կարող են տարբերվել ժամկետայնությամբ՝ ամսական, եռամսյակային, տարեկան:
Իրենց հերթին այս ցուցանիշները կարող են լինել միջին կամ ժամանակահատվածի վերջի դրությամբ:
Զարմանալի «զուգադիպությամբ» Հայաստանում գնաճը մեծ չափերի հասավ ԱԺ-ի եւ Երեւանի ավագանու ընտրություններից հետո. ընտրակաշառք բաժանած իշխանությունները ետ են բերում իրենց տված գումարները: