
Ինչպես հայտնի է՝ երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տապալվել է «Գայանե» ներկայացումը, քանի որ երաժիշտները հրաժարվել են բեմ դուրս գալ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում փորձեց իրավիճակի մասին տեղեկություններ տրամադրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Կարինե Կիրակոսյանը:
Նա նշեց, որ երեկ ներկայացումը տապալած երաժիշտներին այսօր հանդիպել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու զրուցել նրանց հետ: Կիրակոսյանը նշեց, թե բոլեր երաժիշտները պետք է բացատրություն գրեն, թե ինչու են երեկ իրենց նման կերպ պահել:
Մանրամասները՝ տեսանյութում