Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար 2015թ. Նորք-Մարաշում վնասազրծված խմբի գործի քննությունը, սակայն ամբաստանյալներից մեկի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց:
Դատական նիստին առաջին անգամ ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, ով մեղադրյալի կարգավիճակում է: Նրան դատարան էին բերել պատգարակով` ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ:
Նրա նկատմամբ փորձաքննություն էր նշանակվել, և եզրակացության` Շիրխանյանն ի վիճակի է գտնվել դատական նիստերին:
ArmLur.am-ը նիստից հետո զրուցեց Շիրխանյանի որդու` Գրիգոր Շիրխանյանի հետ, ով ասաց, թե իրենք սպասում էին նման եզրակացության, քանի որ փորձաքննությունն անց է կացվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:
Ըստ մեր զրուցակցի` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ում է պատկանում ԲԿ-ն` Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին, պետք էր կռահել` ինչպիսի արդյունք կլինի: