88-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևանի Սեբաստիայի փողոցի 104/3 տան բնակիչ,1929 թ. ծնված Պերճ Սիրականի Կարապետյանը, որը հունիսի 7-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել :
Պերճ Կարապետյանի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 155-160 սմ, նիհարավուն, սպիտակամաշկ, սպիտակ մազերով, շագանակագույն աչքերով:

Հագին եղել է կապույտ սպորտային տաբատ, կապույտ վանդակավոր վերնաշապիկ, ամառային գլխարկ և մուգ շագանակագույն հողաթափեր: Պերճ Կարապետյանի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Սալաթիայի բաժին հետևյալ հեռախոսահամարներով՝ 094-31-01-99, 055-00-22-15, 011-39-97-74 կամ 1-02։




Լրահոս