ՖՈՏՈ. Առաջին խմբի հաշմանդամ ազատամարտիկը դիմում է Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին խմբի հաշմանդամ ազատամարտիկը դիմում է Սերժ Սարգսյանին￿

«Ես՝ Խաչիկ Սերբախտի Գեւորգյանս, 1994թ. մասնակցել եմ Քելբաջարում ընթացող մարտերին: Պահել եմ Քելբաջարի Լեւս գյուղի սահմանի առաջնագիծը: Վիրավորել եմ եւ ստացել 1-ին կարգի հաշմանդամություն: Ոտքեր չունեմ, 2 ոտքերս էլ պրոթեզավորված են:  Ենթարկվել եմ բազմաթիվ բարդ վիրահատությունների: Վերջին վիրահատությունս եղել է 2 տարի առաջ: Ոսկորի աճի պատճառով չէի կարողանում պրոթեզ կրել, որի համար ենթարկվեցի հերթական վիրահատությանը:

Մենք մի տան մեջ ապրում ենք 11 հոգով. Ես, կինս, 2 երեխաներս, եղբայրս՝ իր կնոջ եւ 3 երեխաների հետ, մայրս եւ հայրս: Ես չեմ աշխատում, ստանում եմ իմ պարգեւավճարն ու հաշմանդամության թոշակը: Կողմնակի ոչ մի օգնություն ընտանիքս չի ստանում: Ես ապրում եմ նորմալ պայմաններում: Ընտանիքս ոոված չէ, ոչ մեկից ոչնչով հետտ չենք մնում եւ բողոքավոր էլ չենք: Ես միայն ուզում եմ տեր լինել իմ իրավունքներին:

Ստացել եմ բազմաթիվ պատվոգրեր, ունեմ մի շարք մեդալներ: Սակայն արդեն որոշել եմ հրաժարվել ամեն տեսակի պատվոգրերից ու նմանատիպ անիմաստ թղթերից: Իմ նման տղաները նման վերաբերմունքի արժանի չեն: Միայն պատվոգրերով չի կարելի է մարդուն գնահատել:

Իմ սեփական միջոցներով գնել եմ հողատարածք, որի վրա հիմա կատարվում են շինարարական աշխատանքներ: Ունեմ շինարարական թույտվություն: Իմ կառուցվելիք տունը հարմարացեված է հատուկ հաշմանդամների համար: Օրեր են լինում, երբ ես միայն պետք է պառկած լինեմ: «Ֆուլլեր» բարեգործական կազմակերությունը վարկ տրամադրելու պայմանագիր է կնքել ինձ հետ՝ տրամադրելով 3 մլն դրամ վարկ: Այդ գումարը ես պետք է մինչեւ 2037թ. կամաց-կամաց մուծել «Ֆուլլեր» ընկերությանը: Այդ գումարը բավարար չէ, որպեսզի ես կառուցեմ իմ տունը: Եվ հաշվի առնելով իմ կարգավիճակը դիմել եմ պետական մարմիններին, ինձ որեւէ կերպ օգնություն տրամադրելու համար:

Սկզբում դիմել եմ Երեւանի քաղաքապետարանին աջակցության համար, սակայն ստացել եմ մի անտրամաբանական պատասխան, որում նշված է. «Էրեբունի Երեւան 2797» տոնակատարության շրջանակներում Ձեր ընտանիքին տրամադրվել է սառնարան»:   

Երեւանի քաղաքապետարանից նման պատասխան ստանալու հետո, որոշեցի դիմել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Նշեմ, անհնար է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարաի հետ: Ոչ մի կերպ թույլ չեն տալիս հանդիպում նրա հետ: ինձ տեղեկացնում են, որ նման հարցերով ընդունելություններ ՊՆ-ն չունի: Որոշեցի դիմում գրել պաշտպանության նախարարին, որի մեջ նշել եմ, որ ունեմ հողատարածք, որի վրա հիմա ընթանում է շինարարություն: Գիտեմ, որ դուք ունեք շինարակաական բազա, եւ խնդրում եմ ձեր շինբազայինց օժանդակել ինձ. շինարարական նյութեր, ֆինանսապես աջակցություն կամ այլ օգնություն: Սակայն ՊՆ-ն ինձ մերժեց:

Հիմա ես պահանջում եմ ինձ հասանելիք Բարելավումը, որն իր մեջ ներառում է հետեւյալը. իմ տունը պետք է նախագծեն, հաշվարկեն եւ պարզեն, թե  ինչքան գումար է պետք տրամադրեն այն կառուցելու համար:

Բոլորովին վերջերս դիմեցի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Դիմումիս բովանդակությունը  նույնն էր: Նախագահականից ստացել եմ ահա այս պատասխան կոչվածը:

 

Մայիսի 3-ից մինչ այսօր ոչ մի պատասխան ես չեմ ստացել: Նույնիսկ չեն մեկնաբանում, թե ինչու չեն պատասխանում դիմումիս:

Ինչու պետք է իմ նման մարդը այս երկրում ապրի սոցիալապես անապահով անձի  կարգավիճակում: Ես զարմանում եմ մեր պաշտոնյաների մտածելակերպի վրա: Բոլորը խոսում են հաշմանդամների իրավունքներից, սակայն ոչ ոք այս հարցում որեւէ բան չի անում»:




Լրահոս